«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներն ընթանում են ուժային կենտրոնների միջև սուր մրցակցության և շահերի բախումների պայմաններում։ Իսկ ամենից լարված իրավիճակը Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում է, որն էլ իր հերթին դրսևորվում է Ուկրաինայում ընթացող պատերազմի տեսքով։ Սակայն կան միջազգային դերակատարներ, որոնք փորձում են օգտվել այս լարվածությունից՝ իրենց ծրագրերն առաջ տանելու նպատակով։ Օրինակ՝ Թուրքիան, լինելով արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի անդամ, ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի հետ։ Ավելին, Մոսկվայի հետ համագործակցությունը Անկարայի համար դարձել է հատուկ շանտաժի գործիք Արևմուտքից զիջումներ պոկելու համար։