«Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը մինչև ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում նշանակվելը (2018թ. հուլիս) ղեկավարել է Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը (ICARE): Նրան հիմնադրամի տնօրենի պաշտոնում փոխարինել է Արթուր Գրիգորյանը, բայց փաստացի ղեկավարումն իրականացվել է Ուռուտյանի կողմից: ICARE հիմնադրամի ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը 2021 թ. կազմել է 769 միլիոն, 2022թ.` 1,3 միլիարդ, իսկ 2023թ.` 836 միլիոն դրամ: Այս ցուցանիշը 2018թ. կազմել է ընդամենը 260 միլիոն դրամ: Հիմնադրամը 2018-2023թթ. Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի տարբեր հասցեներում ձեռք է բերել 50 կտոր բնակելի նշանակության հողակտոր, որից 44-ը` 2022թ. փետրվար ամսին: