Ոչ մի հանրաքվե, միայն փիառ․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ թարս ապտակ հասցրեց գրպանային արեւմտամետներին, որոնք Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու գործընթաց սկսելու նախաձեռնությամբ են հանդես եկել, անցած շաբաթ էլ ՔՊ-ին համոզեցին խորհրդարանում լսումներ կազմակերպել եւ պահանջում էին իշխանություններից հարցը դնել հանրաքվեի՝ համոզմունք հայտնելով, որ ժողովուրդն ասելու է «այո»։ Երեկ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշեց, որ հանրաքվե չի լինելու, քանի որ ինքը գիտի ժողովրդի կարծիքը։ Ապա հարցը փորձեց գցել եվրոպացիների գրպանը, հայտարարելով՝ եթե հանրաքվե անեն, նախ պետք է քարոզարշավ լինի․ «Մարդիկ հարցնելու են՝ ԵՄ-ն պատրա՞ստ է մեզ ընդունել։ Ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ, որովհետեւ ԵՄ-ի ներսում էլ ընթանում են գործընթացներ, ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն հարցեր են առաջացնում։ Մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք քաղաքական կամքի մասին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն