«Իրավունք»-ի տեղեկությունների համաձայն, Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու Սահմանապահների փառքի ծառուղում Ռուսաստանի Դաշնության դրոշն ու գերբը պղծելու փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (խուլիգանություն):