Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ժամը 16։50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 105 կմ հատվածում բախվել են «Mercedes», «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։