Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքում՝ Սարալանջի փողոցում, «Աղ ու հացով» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Ս․ Հակոբյանի վարած «Lexus NX 250» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Ա․ Բաղդասարյանի վարած «Mercedes E 450» մակնիշի ավտոմեքենաները։