Այսօր՝ հունիսի 29-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Ֆրանկոֆոնիայի բուլվարի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Գ․ Արզումանյանի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա Ս․ Ամիլյանի վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենաները: