«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արտաքին գործերի նախարարի երիտտեղակալ Վահան Կոստանյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի հունվարի 27-ին՝ ՀՀ վարչապետի հրամանով։ Կոստանյանի կենսագրությունն ուսումնասիրելիս նկատում ենք, որ նա մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը ոչնչով չի զբաղվել։ Կոստանյանի աշխատանքային կարիերան սկսվում է 2018 թվականից հետո, սակայն ծովում գտնվող նավի պես ճոճվում է ոլորտից ոլորտ։ Օրինակ՝ Վահան Կոստանյանը 6 տարվա ընթացքում 8 պաշտոն է փոխել․ սկզբում ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական, ապա ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ նախագահի օգնական, հետո՝ խորհրդական, ՀՀ ԱԳ նախարարի օգնական, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Վահան Կոստանյանի՝ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ նա անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2018 թվականին ձեռք բերած, 2009 թվականի արտադրության Toyota մակնիշի մեքենա։