2024 թվականի մարտի 13-ին՝ ժամը 18:58-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Տիմիրյազևի փողոցում հայտնաբերել էր 60-ամյա տղամարդու դի՝ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վնասվածքներով: Սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողություններով պարզվել էին տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի 47-ամյա հարևանն է։