Դատախազությունն ընդդեմ եկեղեցու. պահանջում են պետությանը հանձնել 13-րդ դարի Ս. Աստվածածին եկեղեցին

article-image

Գլխավոր դատախազությունը փորձում է կյանքի կոչել իշխանությունների՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող գույքերն ուսումնասիրելու և դրանք պետականացնելու հայտարարությունները: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դատախազության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ և պետության շահերի պաշտպանության հայց է հարուցվել պետական սեփականություն հանդիսացող եկեղեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն նվիրելու կապակցությամբ: Մասնավորապես գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ գյուղում գտնվող 13-րդ դարի առաջին քառորդին կառուցված Ս. Աստվածածին եկեղեցու նվիրատվությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն