Հրամանատար Աշոտ Երկաթն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գազելի մեջ ծեծվելուց հետո բոլոր բերետավորներն իջնում են ու մնում եմ մենակ։ Քթիցս թափվող արյունը ձեռքովս մաքրում եմ ու դռան մոտ կանգնած միակ բերետավորից ջուր խնդրում։ Լիտրանոց Ջերմուկի շշով ջուր է մեկնում ինձ ու ձեռքի մահակին հենված պլշած նայում է ինձ, թե ինչպես եմ արյունը մաքրում ու լվացվում։ Ներսումս ահավոր ցավ եմ զգում։ Գլուխս դմբրված է։ Սկսում եմ հիշել, որ բռունցքների փափուկ մասով գլխիս էին խփում, մեկը գոռում էր` էն տեղերին խփեք, որ չկապտ