Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լիներ ուրբաթ առավոտ։ Ես էլ զարթուցիչով յոթին դժվարությամբ ու քունս չառած արթնանայի։ Արագ պատրաստվեի, վերցնեի ուսապարկս, ու տաքսիով շտապեի «Հայրենիք» կինոթատրոնի մոտ, որ հասցնեի Բերձոր գնացող ֆորդի մեջ տեղս զբաղեցնեի։ Տեղավորվելուց հետո զանգեի հորս, ասեի՝ շարժվեցինք ու Արմենչիկի «հանդարտ» երգերի տակ անխռով քնեի մինչև Վայք։