«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամության հայտի հարցն ամիսների ընդմիջումից հետո կրկին օրակարգում է՝ շնորհիվ Փաշինյանի հաստիքային ընդդիմադիրների: Արման Բաբաջանյանը, Արամ Սարգսյանը, Տիգրան Խզմալյանը, Հովսեփ Խուրշուդյանը եւ այլք իշխանությունից պահանջում են այս հարցով հանրաքվե անցկացնել, որ ժողովուրդն ասի՝ ուզո՞ւմ է, որ Հայաստանը դիմի ԵՄ-ին` անդամակցության խնդրով, թե՞ ոչ: «Ոչ»-ն այս պարագայում դիտվում է որպես ՀՀ արտաքին քաղաքականության նախկին` ռուսական գծի շարունակում: