Հունիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին։ Հանդիպմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը Հայոց Հովվապետին ներկայացրեց Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից Մայր Աթոռում մեկտեղված հոգևորականներին, անդրադարձավ վերապատրաստման դասընթացների արդյունավետությանը։