Իրանի նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավի ժամկետն ավարտվել է, հունիսի 27-ին երկրում հայտարարվել է լռության օր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բոլոր թեկնածուները, կուսակցությունները, քաղաքական շարժումները, նրանց կողմնակիցները չպետք է քարոզչական որևէ արշավ իրականացնեն։ Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ կմտնեն հինգ քաղաքական գործիչ։ Նրանց թվում են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին, ներքին գործերի և արդարադատության նախարարությունների նախկին ղեկավար Մոսթաֆա Փուրմոհամադին (բոլորը պահպանողականներ) և առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշկիյանը (ռեֆորմիստ)։