ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սրանք լրիվ ցիրկ են։ Նիկոլի ԱԳՆ-ն ոչ ավել, ոչ պակաս հայտարարոււմ է. «Հայաստանը պատրաստ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացել Թուրքիայի հետ համատեղ սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»։ Հարց։ Իսկ ո՞վ է փակել հայ-թուրքական սահմանը։ Պատասխան: Հայ-թուրքական սահմանը 1993-ին փակել է Թուրքիան։