ՀՀԿ-ին մի քանի անգամ «թաղած» ու «քաղաքական դիակ» մի քանի անգամ հռչակածը, օր ու գիշեր շարունակում է պայքարել նույն «քաղաքական դիակի» դեմ․ Արմեն Հովասափյան

article-image

Արմեն Հովասափյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տևական ժամանակ է՝ չեմ խոսում քաղաքական գործընթացներից, գնահատականներ չեմ տալիս կատարվող իրադարձություններին, առավել ևս նիկոլական ցնդաբանություններին։ Ինչ-խոսք ժամանակները բարի չեն, իսկ տեղի ուենցողը՝ քաղաքականության հետ ոչ մի աղերս չունի, ուղղակի քաոտիկ տեղապտույտ է, որում ամեն ինչ տակնուվրա է եղել, իսկ պղտոր ջրում ձուկ որսացողների պակաս, ընդհանրապես, չկա։ Ներքաղաքական քաոսին շատ համընթաց զուգադրվում է նաև աշխարհքաղաքական վակխանալիան, որն աստիճանաբար սեղմում է պնդողակը՝ բոլորիս առաջ անլուծելի ռեբուսներ առաջադրելով։ Մենք ապրում ենք «ավազե Հայաստանում», ոչ թե «պատմական» կամ «իրական». «ավազե Հայաստան», որը կարող է փլվել ու կորչել առաջին իսկ քամուց, իսկ «աշխարհքաղաքական պտտահողմերի» պակաս, ցավոք սրտի, չունենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն