Արցախի Ազգային ժողովի 4 խմբակցությունները, ինչպես հայտնի է, համատեղ հայտարարությամբ հանդես եկան օրերս: Բավականին կոնկրետ ու կոշտ գնահատականներով համեմված այդ համատեղ հայտարարության առիթը կամ առարկան ևս հատկանշական է. Փաշինյանի իշխանության կողմից խայտառակագույն՝ զինված-դիմակավորված հատուկջոկատայիններով Արցախի մշտական ներկայացուցչության վրա իրականացված գրոհը և ԼՂՀ նախագահի ավտոմեքենայի խլումը: Այն, որ Արցախի ԱԺ 4 խմբակցությունները միասին են հայտարարություն արել, արդեն իսկ խոսուն է: Ինչ վերաբերում է բուն գնահատականներին, ապա հիշեցնենք կամ թարմացնենք մի քանի, մեր կարծիքով, կարևոր շեշտադրումներ: