Հունիսի 21-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան գերեզմանոցի ճանապարհին՝ զորամասի մոտ, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում, հաղորդում է Shamshyan.com-ը: Նույն օրը ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել որ, Մազմանյան փողոցի 1 հասցեի մոտ 35-40 տարեկան տղամարդ կա ընկած գետնին, ում կամ ծեծի են ենթարկել կամ ավտոմեքենայի տակ գցել: