Սեպտեմբերի 5-ին լրագրողներից մեկը հարց ուղղեց վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանին` կապված «թեժ աշնան», հնարավոր փոփոխությունների, ընդդիմության՝ իշխանությունը իր ձեռքը վերցնելու հետ, ինչին ի պատասխան՝ Կարապետյանն ասաց. «Առհասարակ, եթե նայեք դուրս, կտեսնեք՝ ինչ է կատարվում: Ընդդիմությունը 20 հոգուց ավելի մարդ չի կարողանում հավաքել: Իրականում, այդքան էլ չունի աջակից»: