Հայաստանի առանձին վայրերում հունիսի 26-ի գիշերը սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, իսկ օրվա երկրորդ կեսին մարզերի մեծ մասում օդերեւութաբանները կանխատեսում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 25-30 մ/վրկ։ Ջերմաստիճանը կիջնի 5-7 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, քամու արագությունը՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +30+32։