«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ իշխանությունն ամեն գնով փորձում է խոչընդոտել Կապանում ռուսական հյուպատոսության բացմանը։ Նման ցանկություն Ռուսաստանը վաղուց ուներ, իսկ ՀՀ իշխանությունները թեպետ թույլտվություն տվել են, Կապանի ղեկավար Գեւորգ Փարսյանն էլ հյուպատոսության համար տարածք է հատկացրել, սակայն տեղի ՔՊ ակտիվը, բնականաբար, բարձրագույն իշխանության դրդմամբ, արդեն քանի ամիս է՝ ակտիվ աշխատում է, որ գործընթացը չկայանա։