Հունիսի 21-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։15-11։20-նն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող «SAS» սուպերմարկետի դիմաց անհայտ քաղաքացին վիճաբանել է իր և եղբոր հետ, որի ընթացքում մահակով հարվածներ է հասցրել իրենց, և եղբայրը գտնվում է անգիտակից վիճակում։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ տղամարդկանցից մեկը բժշկական կենտրոն է տեղափոխվել «գլխուղեղային վնասվածք» ախտորոշմամբ։