Այսօր՝ հունիսի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, արդեն 3 ամսից ավելի է՝ Հրազդան քաղաքում հայտնի դեռ Խորհրդային տարիներից գործող «Հրազդան ցեմենտ»-ի 450-ից ավելի աշխատակիցներ չեն կարողանում հստակ պատասխան ստանալ՝ թե ի վերջո երբ են իրենց մարտ, ապրիլ, մայիս և հունիսի ամսի աշխատավարձները ստանալու: Աղբյուրի հետ զրույցում աշխատակիցները ասում էին.