«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայրենի իշխանությունների համար ամառը թեժ աշխատանքային մթնոլորտում է անցնում: «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ այսօր Հանքավանում տեղի է ունենալու իշխող կուսակցության քաղաքական ժողովը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հանքավանից վերադառնալուն պես՝ ՔՊ-ականները «լծվելու են» խորհրդարանական աշխատանքներին: Իշխանական պատգամավորները մտադիր են հուլիսի հենց սկզբին արտահերթ նիստեր նախաձեռնել, ընդ որում՝ ոչ թե մեկ նիստ, այլ նստաշրջան: