«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2021-2024 թվականների ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացրել է շահերի բախման դեպքերին առնչվող շուրջ 30 մեդիա հրապարակման եւ երկու տասնյակից ավելի դիմումի ուսումնասիրություն, որոնց գերակշիռ մասը վերաբերել են պետական գնումների գործընթացներին։ Հանձնաժողովն առերեւույթ շահերի բախման դեպքերում հարուցել է համապատասխան վարույթներ։