«Հրապարակ»-ը գրում է․ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների իրավունքների խախտումները վերջերս ավելի հաճախակի են դարձել։ Գրեթե ամեն օր այդ հիմնարկից ահազանգում են հերթական արտառոց դեպքի մասին։ Անցյալ շաբաթ դատապարտյալներից տեղեկություն ստացանք, որ բերդի խցերից մեկում դանակահարության դեպք է տեղի ունեցել։ Կալանավոր Ն․-ն դանակով հարվածել է մեկ այլ կալանավորի՝ Ռուստամ Հ․-ին։ Վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Քրեակատարողական ծառայությունից պարզաբանում խնդրեցինք դեպքի վերաբերյալ։