Մինչ օրս ԱՄՆ-ը ՀՀ-ին տրամադրել է 15 միլիոն դոլար մարդասիրական օգնություն, որից միայն չնչին մասն է ուղղակիորեն հատկացվել փախստականներին․ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ

article-image

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից, ճշտված քաղաքական առաջնահերթությունների շրջանակում, շարունակվում են ԱՄՆ Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ բազմամակարդակ աշխատանքները։ Այս մասին հայտնում ենՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։ «Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կոնկրետ անձանց նկատմամբ թիրախային պատժամիջոցների սահմանման, Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակությունն ամբողջապես կասեցնելուն, արցախցի փախստականներին ու Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ամերիկյան օժանդակության շեշտակի ավելացման, Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը վերաբերող միանգամից մի քանի բանաձևերի նախագծեր գտնվում են Կոնգրեսի երկու պալատներում համապատասխան օրենսդրաիրավական գործընթացի մեջ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, համայնքային ներգրավմամբ, շարունակում է քաջալերել Կոնգրեսի անդամներին՝ հանդես գալու նոր նախաձեռնություններով և միանալու առկա նախաձեռնություններին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն