«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ճշտվող տվյալների` Նիկոլն այս ամբողջ ցույցային ժամանակաշրջանում մեկ այլ շատ լուրջ մտավախություն էլ ունի: Ու որքան էլ տարօրինակ է, այս անգամ` ոչ թե ընդդիմադիրների, այլ իր իսկ «մարդակեր բերետավորների» հետ կապված: Մտավախությունների բերող դետալներից մեկը, օրինակ, անցած տարի Արցախը հանձնելուց առաջ կազմակերպված, այսպես ասած, հայ-ամերիկյան զորավարժանքներն են: Դրա հետ կապված` ժամանակին շրջանառվել է վարկածը, որ ամերիկյան «իսնտրուկտորները» զորավարժանքի անվան տակ ամեն մի գազանության վարժեցնում էին բերետավորներին, որ եթե հանկարծ լինի ժողովրդական ընդվզում, նրանք չընկրկեն: