«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը պաշտոնին նշանակվել է 2023 թվականի դեկտեմբերի 18-ին։ Մինչ այդ զբաղեցրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Ըստ Ամբակում Գրիգորյանի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի 2023 թվականի հայտարարագրի՝ 2022 թվականին Գրիգորյանը ձեռք է բերել 1 բնակարան բազմաբնակարան շենքում եւ 1 ավտոտնակ, որոնք գտնվում են Երեւանում։ Ամբակում Գրիգորյանը 2011 թվականին ձեռք է բերել անհատական բնակելի տուն կրկին Երեւան քաղաքում։ Քրեակատարողական ծառայության պետը տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել։ Գրիգորյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 617 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 25 մլն դրամ եւ 10 հազար դոլար։