Հունիսի 20-ին՝ կեսօրից հետո, 21-ի գիշերը՝ հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, Շիրակում, Լոռիում և Տավուշում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 21-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: