«Փաստ» օրաթերթը գրում է. «2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի պետական պարտքը սրընթաց աճում է։ Այս տարվա փետրվարի դրությամբ այն արդեն հատել էր 12 միլիարդ դոլարի սահմանը, ու, մասնագետների համոզմամբ, նման տեմպերով հեռու չէ այն օրը, երբ կանցնի նաև 13 մլրդ դոլարի սահմանագիծը։ Միայն անցյալ տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքն աճել է 1 միլիարդ 208 միլիոն դոլարով ու տարեվերջին արդեն կազմում էր 11 միլիարդ 845 միլիոն դոլար։ Այնինչ, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու ժամանակ պարտքի ցուցանիշը կազմում էր ընդամենը 6,7 միլիարդ դոլար։ Ստացվում է, որ տարեկան՝ մի փոքր ավելի-մի փոքր պակաս, Հայաստանի պետական պարտքը մոտ 1 մլրդ դոլարով աճում է։ Պատահական չէ նաև, որ տարբեր վերլուծություններում, այդ թվում՝ միջազգային, ուշադրություն է դարձվում այն հանգամանքի վրա, որ տարածաշրջանում ամենամեծ պարտքի բեռն ունի Հայաստանը։