Ավելորդ աղմուկի վտանգավոր շերտերը․ «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը սկսել է տարբեր սպառազինություններ ձեռք բերել կամ դրանց նկատմամբ հատուկ հետաքրքրություն ցուցաբերել, ինչն, անշուշտ, հիանալի է: Իսկ եթե նախքան 2020 թվականը նման ակտիվ աշխատանք տարվեր զինամթերքի համալրման ուղղությամբ, միգուցե այսպիսի ծանր վիճակում չհայտնվեինք։ Սակայն ուշագրավ է, որ երբ որոշ քանակությամբ զենք է ձեռք բերվում, ավելին՝ նույնիսկ երբ պայմանավորվածություն է լինում պարզապես, ամբողջ համացանցում մեծ փիառ արշավ է կազմակերպվում, թե՝ «վերջապես փրկվեցինք», «ապրած կենան իշխանությունները, որ զենք են բերում» և այլն։ Ու ամենամտահոգիչն այն է, որ դեռ սպառազինությունները ձեռք չբերված՝ արդեն դրա մասին ազդարարվում է։ Նախ՝ շրջանառվում է, թե Հայաստանը հետաքրքրություն ունի այս կամ այն սպառազինության նկատմամբ։ Հետո հատուկ փիառ է կազմակերպվում այն ժամանակ, երբ պաշտոնական այցելություններ են կատարվում ու պայմանագրեր կնքվում։ Առանձին էլ մեծ գովազդային արշավ է անցկացվում այն ժամանակ, երբ այդ զենքերը հասնում են։ Ու բնական է, որ այսպիսի իրողությունը գրգռում է Ադրբեջանին, որն էլ տրամադրվում է հրադադարի ռեժիմը խախտելուն ու նոր ագրեսիա ձեռնարկելուն։ Պատահական չէ, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ու նոր պայմանագրերի կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դժգոհություն հայտնեց՝ հանդես գալով քաղաքական հայտարարությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն