«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին քպական պատգամավորները ակնհայտորեն մեկ կենտրոնից իջեցված հրահանգով «շտամպային» գրառումահեղեղ էին սկսել առ այն, թե՝ անթույլատրելի է լրագրողի նկատմամբ վիրավորական վերաբերմունքը և այդպես շարունակ: Խոսքը Հանրային լրագրողի մասին է, որի հասցեին, ըստ քպականների, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման էջում վիրավորական ձևակերպումներ կան: Մինչ բուն ասելիքին անցնելը, թեպետ էլի առիթ ունեցել ենք նշելու, մեկ անգամ ևս ընդգծենք. որևէ լրագրողի նկատմամբ որևէ բռնություն, վիրավորանքի դրսևորում կամ ճնշում գործադրելն անթույլատրելի է: Մեր ընկալմամբ՝ այստեղ քննարկելու բան չկա: Եթե եղել է նման որևէ դրսևորում, ապա դա դատապարտելի է: Բա՛յց: