«Դատախազների պահվածքը չեմ ուզում անգամ մեկնաբանել, բոլորն էլ դա տեսնում են»,- իրենց անպայման կրկին անազատության մեջ պահելու մոտեցմանն անդրադառնալով՝ ասաց Նարեկ Սամսոնյանը։ «Այսքան ժամանակ նրանք անընդհատ խոսում են, որ դատարանը ճիշտ չի արել, որ մեր խափանման միջոցը կալանքից փոխել է վարչական վերահսկողության։ Նրանք տեսնում են, որ մենք պահպանում ենք մեր նկատմամբ սահմանված նորմերը, բայց միևնույն է, մոտեցումն այն է, որ մենք պետք է կալանավորված լինենք։ Սա է նրանց աշխատաոճը․ կալանքը հանդիսանում է ոչ թե խափանման միջոց, այլ պատժամիջոց»,- ընդգծեց Վազգեն Սաղաթելյանը։ Նարեկ Սամսոնյանն ուշադրություն հրավիրեց նաև հետևյալ հանգամանքի վրա․