Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմիի» գործ) դատական նիստից հետո փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ դատախազության մոտեցումները հիմնված են նրա վրա, որ ոչ թե օրենքն է մարդու համար, այլ մարդն է օրենքի համար։ «Հատուկ վերաբերմունք կա կոնկրետ այս դատավարության նկատմամբ, հատուկ վերաբերմունք կա Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի մասով»,- ասաց Մելիքյանը։