«Իմնեմնիմիի գործով» ընթացող դատական նիստում հանրային մեղադրողը բացարկ հայտնեց դատավոր Արման Հովհաննիսյանին՝ հայտարարելով, որ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք։ Դատախազը որպես ասածի հիմնավորում նշեց, որ մեղադրյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության քննարկման ժամանակ, երբ Վազգեն Սաղաթելյանը փորձել է անդրադառնալ խափանման միջոցի իրավաչափության պայմաններից մեկին՝ վկանների վրա հնարավոր ազդեցությանը, դատավորն ընդհատել է Սաղաթելյանին ու ասել.