«Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում բռնաճնշումների նոր ալիք է սկսվել ՀՅԴ-ի դեմ, արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը»,- այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա նշում է, որ ձերբակալվածներից մեկի վերաբերյալ կա երկամսյա կալանքի որոշում: