ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր լրացավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ապօրինի կալանավորման մեկ տարին։ Արմեն Աշոտյանը 365 օր բանտարկված էլ շարունակում է պայքարել նիկոլիզմի դեմ, այն չարիքի դեմ, որը կործանեց և շարունակում է կործանել հայոց պետականությունը։ Հանրության մեծամասնությունը, միջազգային կառույցները Արմեն Աշոտյանի վրա կարված գործը համարում են քաղաքական հետապնդում և փաստում, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է։