ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պայքարի նոր ալիք ու զուգահեռ տեռորի նոր ալիք ՀՅԴ-ի դեմ: Նախ կուսակցության գլխավոր գրասենյակ ներխուժման փորձը, հետո կուսակցության ղեկավար մարմնի նախագահի վրա հարձակումն ու խոշտանգման փորձը, երեկվանից մարզային գրասենյակների խուզարկությունն ու մեկ տասնյակ մարդկանց, այդ թվում կանանց ձերբակալությունը: