Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։ Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։ «2024թ. հունիսի 14-ին՝ ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդումն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային գնդակային վիրավորումով: