«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախման ժամանակ, մեր տեղեկություններով, ԱԺ շենքի ներսում մարտական ավտոմատներով Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովել է միանգամից 4 ուժային կառույց՝ ԱԱԾ 2 ստորաբաժանում՝ «Ալֆան» եւ նորաստեղծ հատուկ ջոկատայինները, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինները, ՊՊԾ-ն։ Ամերիկյան մարտաֆիլմերում անգամ նման բան չես տեսնի։