«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետի աշխատակազմից երեկ գրություններ են հասցեագրվել պետական մի շարք գերատեսչությունների՝ տեղեկացնելով բյուջեի կատաստրոֆիկ վիճակի մասին։ Կառավարությունն առաջարկել է բոլոր ոչ առաջնահերթ ծախսերը կրճատել, կապիտալ ծրագրերը հետաձգել, քանի որ ֆինանսական խնդիրների առջեւ են կանգնած: Գերատեսչություններին առաջարկվել է ֆիննախի հետ քննարկումներով հասկանալ, թե ծախսերի որ ուղղությունները հնարավոր չէ չիրականացնել` միայն դրանք շարունակել, քանի որ կառավարության ընդունած բազում որոշումների ֆինանսավորման հարցում խնդիրներ կան։