Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 11-ի ցերեկը Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Երևանում հունիսի 11-ին կեսօրից հետո սպասվում է, 12-13-ին, 16-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ: Հունիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։