«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին լրագրող, այժմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը 2023 թվականին զբաղված է եղել ոչ միայն Երևանի ավագանու ընտրություններով, այլ նաև գույքերի նվիրատվությամբ։ Վահագն Հովակիմյանը տարեսկզբին միանձնյա սեփականությամբ 3, և համատեղ սեփականությամբ 1 անշարժ գույքեր է հայտարարագրել՝ 2 հողամաս, 1 հողին ամրակցված այլ անշարժ գույք և 1 Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այլ շինություն։ Նշված 4 գույքերը գտնվում են Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում. դրանք Հովակիմյանը նվիրատվություն է ստացել 2020 թվականին, անհայտ է՝ ում կողմից։ Նկատենք, որ նա մշտապես եղել է պետպաշտոնյա և պարտավոր է իր նվիրատուների մասին հրապարակավ հայտնել: