Առիթը օգտագործելով՝ դիմում եմ ժողովրդին՝ ժամը 15։30 եղեք այստեղ՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ, մեր հանդիպման վայրը, որովհետև ժամը 16։00-ին ԱԺ խորհրդի նիստն է․ այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Այստեղ եղեք, որ մեր խնդիրների լուծմանն անցնենք։ Կարևոր է բոլորի ներկայությունն անխտիր»,- հայտարարեց նա։