(VIDEO) Այսօր լինելու է Աժ խորհրդի նիստ. Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը հուսանք կանցնի․ Դանիելյան

article-image

«Բողոքի ակցիաներին նաև ՔՊ-ական պատգամավորների հարազատներ են մասնակցում, նաև ընտանիքի անդամներ։ Ասում են, որ գերի են, իրենք էլ հաշտ չեն այս իրականության հետ, մնում են շանտաժի, կոմպրոմատների, սպառնալիքների տակ, իրենք են ուզում, որ մարդիկ հավաքվեն, որպեսզի իրենք էլ կարողանան իրենց մեջ կուտակվածն արտահայտել»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա հայտնեց՝ այսօր ժամը 16-ին նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծը։ «Կարծում եմ, որ դրական եզրակացություն կլինի։ Այն, ինչ առաջարկել ենք, օրինականության ու տրամաբանության մեջ է»,-ասաց նա։ Դանիելյանի խոսքով, կլուծվի նաև Բագրատ Սրբազանի երկքաղաքացիության հետ կապված հարցը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն