Սև ծովի ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 10-13-ին Հայաստանի շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։