2018-ին Թուրքիան ու Ադրբեջանը ամեն ինչ արեցին Սերժ Սարգսյանի հեռացման համար․2020-ից ամեն ինչ անում են Փաշինյանի իշխանությանը սատարելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Ո՞րն է 2018-ի իշխանազավթման ու այսօրվա շարժման աշխարհաքաղաքական տարբերությունը։ 2018-ին Արեւմուտքն ու ոչ միայն Արեւմուտքը հստակ սատարում էր հակաիշխանական շարժումները։