«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով ընտրված, ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Սիսակ Գաբրելյանը 2023 թվականին ձեռք է բերել նոր մեքենա՝ 12 մլն դրամ արժողությամբ. այն 2022 թվականի արտադրության է, VOLKSWAGEN մակնիշի։ Մինչ այս Սիսակ Գաբրիելյանը 2021 թվականին ձեռք էր բերել 2018 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, որը 2023 թվականի ընթացքում վաճառել է 8 մլն դրամով։ Որպես տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույք՝ պատգամավորը հայտարարագրել է 1 բնակարան բազմաբնակարան շենքում՝ ձեռք բերված 1987 թվականին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում եւ անհատական բնակելի տուն՝ ձեռք բերված 2021 թվականին Շիրակի մարզի Գյումրի համայնքում։